Քարդաշյան-Ջեններ ընտանիքի հայտնի անդամները պարբերաբար կիսվում են իրենց կյանքի մանրամասներով: 38-ամյա Քիմ Քարդաշյանը եւս հերթական անգամ մեծացրել է երկրպագուների հետաքրքրությունն իր անձի շուրջ:

Instgram-յան էջի Stories բաժնում աստղի երկրպագուները հետաքրքրվել են՝ արդյոք նա պատրաստվում է նորից երեխաներ ունենալ: Քիմը հայտնել է, որ իր կյանքում չափազանց քիչ է ազատ ժամանակը կրկին երեխա ունենալու համար:  

«Ես այնքան շատ եմ սիրում իմ երեխաներին, բայց չորսն ամենն է, ինչը ես կարող եմ գլուխ բերել՝ հաշվի առնելով իմ զբաղվածությունը եւ այն, թե նրանցից յուրաքանչյուրը որքան շատ ուշադրության կարիք ունի»,- խոստովանել է Քիմը:

instagram.com/kimkardashian/

Բացի այդ՝ Քարդաշյանը հայտնել է, թե որ խոհանոցն է սիրում: Նրա ֆավորիտը մեքսիկական ճաշատեսակներն են: «Մեքսիկական խոհանոցն այնքան լավն է: Սա այն է, ինչ ես հենց հիմա ուտում եմ»,- գրել է մոդելը:

instagram.com/kimkardashian/

Քիմը հաճախ է երկրպագուներին ուրախացնում երեխաների հետ սրտառուչ լուսանկարներով: Օրերս նա երկրպագուներին ուրախացրել է կրտսեր որդու՝ Պսալմ Ուեսթի հետ արված լուսանկարով:

 

Ким с младшим сыном Псалмом