Լանա Դել Ռեյը թողարկել Է «Norman F***ing Rockwell» նոր ստուդիական ալբոմը, որի ստեղծման գործում նրան օգնել են պրոդյուսերներ Ջեկ Անտոնոֆը և Ռիք Նոուելսը: Երգչուհու՝ թվով վեցերորդ ռելիզում տեղ Է գտել 14 թրեք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այն մասին, որ երգչուհին նոր ալբոմ Է ձայնագրում, հայտնի Է դարձել դեռ 2018 թվականին, երբ նա ներկայացրեց «Mariners apartment complex» և «Venice bitch» սինգլները:

«Երազանքի թիմ: Ես ամենահաջողակն եմ: Բոլոր դեպքերում այս հանգստյան օրերին մենք կունենանք պաղպաղակով լի մի երկու ֆուրգոն, որոնք կընթանան ծովափի այս ու այն ուղղությամբ: Դու կարող ես պաղպաղակ և վինիլ գնել, եթե տեսնես այդ փոքրիկ լայմը»,- գրել Է երգչուհին իր Instagram-ում՝ ալբոմի շապիկի լուսանկարներից մեկի ներքո:

«Norman F***ing Rockwell»-ի թողարկումից մեկ օր առաջ Լանա Դել Ռեյի ներկայացրել Էր «Doin’ Time» երգի հոլովակը, որը նույնպես տեղ Է գտել ռելիզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: