Քենդալ Ջեներին և Հեյլի Բիբերին նկատել են Ջամայկայում, որտեղ նրանք գնացել էին նշելու իրենց համատեղ ընկերուհու՝ Ջասթին Սքայի ծննդյան օրը: Նրանց զբաղված ժամանակացույցը դժվար թե թույլ տա, որ արձակուրդը ձգձգվի. նախ մոտենում է Նյու Յորքի նորաձևության շաբաթը, որում երկու մոդելները կրկին պահանջարկ կունենան: Երկրորդ, Քենդալի լավագույն ընկերուհին շուտով կարևոր օր կունենա. Հեյլին և Ջասթին Բիբերը հայտարարել են հարսանիքի ամսաթիվը:

Արարողությունը երկրորդը կլինի ամուսինների համար․ նրանք անցյալ տարի գաղտնի գրանցվել էին, բայց Բիբերի զույգը խոստացել էր տոն կազմակերպել ընկերների և հարազատների համար և կատարում են իրենց խոստումը: Նրանց հարսանիքը նշանակված է սեպտեմբերի 30-ին, իսկ նորապսակները հյուրեր են ընդունելու Հարավային Կարոլինա նահանգում։