Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Այս անգամ եւս դերասանը հետարքքիր հրապարակում է արել: Իր միկրոբլոգումհրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին: Նա կապույտ շապիկ է կրում, գլխարկ եւ ակնոց: «Տուրիստի դեմքով»,- լուսանկարը մակագրել է նա, իսկ հետեւորդները սկսել են զվարճալի մեկնաբանություններ գրել:

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը զինվորական վերնազգեստ էր կրում եւ մոխրագույն գլխարկ։ «Ֆեյքերի որսի սեզոնը հայտարարում եմ բացված»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր նա։

 

 

 

 

 NEWS.am STYLE