Վենետիկի 76-րդ կինոափառատոնը սկսել է իր աշխատանքը։ Բացման արարողությանը փայլել են համաշխարհային կինոյի աստղեր՝ ընթացքում քննարկելով նաեւ հագեցած ծրագրի մանրամասները։ Մասնակից ֆիլմերի ցանկանում ակնհայտորեն ներառված են «Օսկար» մրցանակի ապագա հավակնորդներ։ Առաջինն իր աշխատանքը կցուցադրի ճապոնացի ռեժիսոր Հիրոկաձու Կորեդան. նրա «Ճշմարտություն» ֆիլմն այսօր ներկայացնում են Քեթրին Դենեւը եւ Ժյուլյետ Բինոշը, որոնք ֆիլմում խաղացել են գլխավոր դերերը։ Տաս օրվա ընթացքում կարմիր գորգին կհայտնվեն նաեւ Բրեդ Փիթը, Մերիլ Սթրիփը, Ջոնի Դեփը, Միք Ջագերը, Քրիստեն Ստյուարդը, Ջուդ Լոուն, Շերոն Սթոունը եւ համաշխարհային մեծության այլ աստղեր։ 

Մրցութային ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ 21 ֆիլմ կցուցադրվի, այդ թվում Ռոման Պոլանսկու ֆիլմը։ Նրա ֆիլմի մասնակցությունն առաջացրել է հանրության դժգոհության ալիքը. ժամանակին ռեժիսորին մեղադրել են անչափահասի բռնաբարության մեջ։ Փառատոնը քննադատության է ենթարկվել նաեւ կին ռեժիսորների նկատմամբ ոչ բավարար ուշադրության պատճառով. «Ոսկե առյուծ»-ի համար կայքարի ընդամենը երկու կին, ինչը միայն մեկով է ավել նախորդ տարվանից։ Անկախ չհանդարտվող վեճերից՝ բացման արարողությունը կայացել է եւ կարմիր գորգին համախմբել մոդելային եւ կինոյի աշխարհի աստղերին։