Ճանաչված դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում նա պատկերված է կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Կադրն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում Գրիգոր Դանիելյանը սրտիկի տեսքով սմայլիկ է օգտագործել եւ «սեր», «սեւ» հեշթեգերը։

Ավելի վաղ Գրիգոր Դանիելյանն ընտանեկան լուսանկարներ էր տեղադրել իր միկրոբլոգում։ Կադրերում պատկերված էին Գրիգորի կինն եւ երեխաները։ Ջերմ լուսանկարներին կից դերասանը կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Շնորհավոր բոլոր մանուկների տոնը։ Աստված պահապան մեր բալիկներին»։

 

 

 

Հետևեք NEWS.am STYLE