Երգչուհի Զարուհի Բաբայանը Մոսկվայում արված լուսանկարներ է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարկված լուսանկարներում երգչուհին պատկերված է գեղեցիկ ծաղիկների ֆոնին։ Նա ջինսե բաճկոն է կրում, որը զարդարված է ծաղիկային պատկերով եւ նախապատվություն է տվել խոշոր ականջօղերին։ «Հեքիաթային»,- գեղեցիկ կադրերից մեկը մեկնաբանել է հմայիչ երգչուհին։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում երգչուհին նշել էր, որ Հայաստանն ուրիշ է։ Երգչուհին դեղին, պուտավոր զգեստ էր կրում եւ խոշոր արեւային ակնոց։ «Շատ եմ սիրում ծով, շոգ, բայց ոնց համեմատում եմ, Հայաստանն ուրիշ է։ (հայացքս ֆոտոխցիկին, բայց միտքս Երեւանում)»,- մեկնաբանություններում գրել էր Զարուհի Բաբայանը։

 

 

 

 

NEWS.am STYLE