Որպեսզի հասկանանք մարդու հոգեբանությունը, կարող ենք բազմաթիվ թեստեր անցնել, ուսումնասիրել գրականություն, բայց այդ ամենը կարելի է անել նաև հեշտ ու պարզ եղանակով. իմանալ, թե ինչպես է նա սնվում: Հոգեբան և գրող Լիզ Բուրբոն ուսումնասիրություն է կատարել, որի հիման վրա որոշում է մարդու հոգեվիճակը՝ նրա օգտագործած սնունդից ելնելով: Աստղերի օրինակով, LN-ը կբացատրի, թե ինչպես սեփական սնունդից, սիրելի ուտելիքից որոշել հոգեվիճակը, չբավարարված ցանկությունները:

Սննդակարգ, ինչպիսին Սալմա Հայեկինն է' սեր յուղոտ սննդի հանդեպ: Յուղոտ սնունդը կարող է շատ վտանգավոր լինել, բայց այնուամենայնիվ շատերն են այն նախընտրում: Ինչպես Լինդսի Լոհանն է խոստովանել, որ չի կարող առանց արագ սնունդի, այնպես էլ Սալման խոստովանել է, որ հակում ունի գիրանալու, բայց միևնույն է, չի կարողանում հրաժարվել յուղոտ մթերքներից: Լիզ Բուրբոն կարծում է, որ սա մեղքի զգացում է: Այն մարդիկ, ովքեր հակված են յուղոտ սնունդի, ուզում են իրենց ինչ-որ բանի համար պատժել: Նրանք համոզված են, որ առաջնահերթ պետք է ուրիշների մասին հոգ տանել, հետո միայն ինքդ քո: Իր մասին հոգ տանելը այս մարդիկ համարում են էգոիզմ և հաճախ է պատահում, երբ նրանք չեն համակերպվում իրենք իրենց հետ:

Սննդակարգ, ինչպիսին Սանդրա Բալոկինն է' կախում քաղցրավենիքից:

Հոլիվուդը լի է քաղցրակերներով: Հենց Սանդրա Բալոկը խենթանում է շոկոլադի, թխվածքների, առհասարակ քաղցրավենիքի համար: Եվ ինչու միայն Սանդրան, բոլորն են սիրում քաղցրավենիք: Սակայն չափն անցնելը վնասում է մեզ և մեր օրգանիզմը: Քաղցրի չարաշահումը խոսում է կյանքում քնքշության պակասի մասին: Լիզ Բուրբոյի կարծիքով՝ քաղցրակերները հաճախ շատ խիստ են իրենք իրենց նկատմամբ, շատ հազվադեպ են իրենց գովում:

Սննդակարգ, ինչպիսին Եվա Մենդեսինն է' խմորային:

Դժվար է գտնել մեկին, ով կարող է անտարբեր անցնել համեղ թխվածքաբլիթի կողքով: Անգամ հոլիվուդյան աստղերն ու մոդելները չեն կարողանում հրաժարվել: Հայդի Կլումը և Եվա Մենդեսը ասում են, որ երբեք չեն հրաժարվի թխվածքաբլիթից: Նրանք անգամ նկարահանման տաղավարում կարող են իրենց հաճույք պատճառել' ուտելով համեղ թխվածք:
Նման սննդակարգը խոսում է էմոցիաներ ստանալու, մտերիմների օգնության պակասի մասին: Հնարավոր է, որ նա ստանա մեծ ուշադրություն, հոգատարություն, բայց իր համար, միևնույն է, քիչ է: Լիզ Բուրբոն նշում է, որ այսպիսի մարդիկ հաճախ անկուշտ են, նաև սննդի հարցում:

Սքարլեթ Յոհանսոնի սննդակարգը'կծու մթերքներ:

Կծու կամ առհասարակ համեմունքներով պատրաստած ուտեստները շատերին են դուր գալիս: Սքարլեթն ասում է, որ չի կարող ապրել առանց մեքսիկական խոհանոցի:
Սննդի հոգեբանության տեսանկյունից նրա կյանքում բացակայում է կամ զգացվում է կրքի պակաս: Նման մարդիկ հաճախ չեն նկատում շրջապատի գեղեցկությունը, կյանքի վայելքները: Նրանք շատ հակված են վերլուծության: Ապրում են գիտակցաբար և դժվարանում են վայելել զգացմունքները, վառ զգացողությունները: