ԽՈՅԵՐ

Այսօր դուք անտանելի կլինեք շփման մեջ, ուստի ոչ այնքան հաճելի ժամանակ կանցկացնենք սիրելիի հետ միասին։ Ավելի լա՞վ չէ օրը միմյանցից առանձին անցկացնել։

ՑԼԵՐ

Այսօր լրջորեն կանհանգստանաք ձեր սիրելիի համար, քանի որ նրա պահվածքը ձեզ համար իսկապես անհասկանալի կլինի։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե մինչ օրս դուք մի քանի երկրպագու ունեիք, ապա այսօր լավ օր է, որպեսզի վերջապես ընտրություն կատարեք նրանցից մեկի օգտին։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր արժե սիրելիին պատմել այն ամենի մասին, ինչը ձեզ ուրախացնում է կամ տխրեցնում, եւ անել դա անկեղծորեն՝ առանց գաղտնիքների։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Օրը բարեհաջող է սիրելիի հետ քաղաքից դուրս մեկնելու համար։ Հենց այսօր, հենց քաղաքից դուրս ձեր միջեւ կկատարվի այնպիսի մի բան, որին դուք երկար էիք սպասել։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր կհասկանաք, որ այն, ինչ արել եք, իզուր չեք արել։ Դա նշանակում է, որ դուք կարող եք առաջ շարժվել ձեր սիրո ուղիով։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր արժե ամեն հարցում համաձայնել սիրելիի հետ։ Նրան ինչ-որ բանում հակառակն ապացուցել ձեզ մոտ միեւնույն է չի ստացվի, իսկ հարաբերությունները փչացնելուց չեք խուսափի։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր թեթեւացած շունչ կքաշեք, քանի որ վերջապես կանեք այն, ինչ վաղուց խոստացել էիք սիրելիին, նա էլ իր հերթին կուրախանա, որ դուք կատարեցիք ձեր խոստումը։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր համոզվեք նրանում, որ դուք իսկապես գիտեք, թե երբ է ավարտվում ընկերությունը եւ երբ սկսվում սերը։ Այսօր դուք հեշտությամբ կհատեք այս երկուսի միջեւ եղած սահմանը։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելիին դժվար կլինի ձեզ ինչ-որ քայլի դրդել, որը նրա տեսանկյունից ճիշտ կլինի։ Աստղերն այստեղ փոխըմբռնում չեն տեսնում։ Զգույշ եղեք։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր երջանկության համար ձեզ ընդհանրապես ոչ ոք պետք չէ։ Մարդիկ, անգամ ամենահարազատ եւ սիրելի, կխանգարեն եւ հավասարակշռությունից դուրս կբերեն ձեզ։

ՁԿՆԵՐ

Այսօր դուք զանգ կստանաք մեկից, ով գլխիվայր կշրջի ձեր կյանքի ընթացքը եւ, շատ հավանական է, կդառնա ձեր երկրորդ կեսը։