Երգչուհի Արմինկան, ոը տեւական ժամանակ է՝ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, այսօր նշում է ծննդյան օրը։

Այդ առիթով շիկահեր գեղեցկուհին Instagram-յան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։ Արմինկան մուգ վարդագույն, երկար զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին այն համադրել է նույն երանգի բարձրակրունկ կոշիկների եւ վառ շպարի հետ։ «Հոբելյար»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա՝ օգտագործելով «Արմինկա», «46» հեշթեգերը։