Պապարացիները ամերիկյան հեռուստաաստղ և ձեռներեց Քիմ Քարդաշյանին լուսանկարել են առանց դիմահարդարման, երբ Սանտա-Մոնիկայում ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ընթրիքի էր գնում ռեստորան: Զույգի լուսանկարը հրապարակվել է Instagram-ի kimkardashian.fr հաշվում:

Լուսանկարում Քիմը մոխրագույն սպորտային ոճի հագուստով է, ինչպես նաև սպորտային կոշիկներով: Հաշվի բաժանորդներին հիացրել է Քարդաշյանի բնական տեսքը:

«Ինձ դուր է գալիս, որ նա սկսել է ավելի բնական տեսք ունենալ»,- գրել է բաժանորդներից մեկը: «Օրինակ՝ հետևելու համար»,- մեկնաբանել է մեկ ուրիշը: Մյուսներին զարմացրել է, որ Ուեսթը և Քարդաշյանը եղանակին ոչ համապատասխան հագուստով են եղել: «Այնտեղ ինչ է ցու՞րտ է»,- հարցրել է օգտատերերից մեկը: