Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում հմայիչ դերասանուհին պատկերված է լույսերի ֆոնին։ Նա սպիտակ հագուստ է կրում, որը համադրել է աքսեսուարների հետ՝ ժամացույց, թեւնոցներ եւ խոշոր ականջօղեր։ Դիմահարդարումն ընդգծել է դերասանուհու գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարը՝ բազմաթիվ հաճոյախոսություններ անելով դերասանուհուն։ «Տարբերվող ու գեղեցիկ»,- նշել է նրանցից մեկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մարիամը սպիտակ երանգի, կարճ զգեստ էր կրում։ Ամառային գեղեցիկ կերպարն ամբողջացնում էր գունավոր վզկապը։ Մարիամը լուսանկարը չէր մեկնաբանել։