Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Միկոնոսում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում նա սպիտակ, ժանեկավոր զգեստ է կրում։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Մայրամուտին նայող հողմաղացները... Տեսնես՝ ես ինչու՞ եմ հորիզոնն էսքան սիրում: Ազատություն կա մեջը: Երկնքի ու երկրի սահմանագծից այն կողմ լիակատար ազատությունն է...

Լուսանկարն անելիս ճապոնացիների մի մեծ խումբ ինչքան ուժ ու ապարատ ուներ ինձ հա նկարում էր. ուզում էի հարցնել. «կարող ա՞ ինձ էլ եք հողմաղացի տեղ դրել», էն էլ ճապոներենս չբավեց... ստիպված լիքը նկարվեցի, բայց էդ ինչքաաաաան են նկարում»,- մեկնաբանություններում գրել է նա։