Երգչուհիներ Նատալյա Օրեյրոն և Ռիտա Օրան Սոչիում ելույթ կունենան «Նոր ալիքում»: Այդ մասին հայտնել է sochi.com. պորտալը: Աստղերը կդառնան երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթի հատուկ հյուրերը:

Օրեյրոն կերգի օգոստոսի 25-ին՝ Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկոյի ժամանակ: Օրան իր հիթերը կկատարի օգոստոսի 29-ին՝ ստուգատեսի փակմանը: Ծրագրում նաև հայտարարված են ռուսաստանցի հայտնիները՝ Ֆիլիպ Կիրկորովը, Անի Լորակը, Լեոնիդ Ագուտինը, Սվետլանա Լոբոդան և ուրիշներ: Առաջին մրցութային օրը՝ օգոստոսի 26-ին, մասնակիցները կկատարեն Ալլա Պուգաչովայի երգերը, որի 70 տարին լրացել է այս տարի: Միջոցառումն անցկացվելու է օգոստոսի 24-ից մինչև 29-ը՝ Օլիմպիական ավանի New Wave Hall դահլիճում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: