Ջոշ Քլոսը՝ «Teenage Dream» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի դերասանը, հոլովակի տարեդարձի օրը պատմել է, որ Քեթի Փերին միայնակ ժամանակ լավն ու բարի է եղել, սակայն հանրության շրջանում սառն է դարձել եւ նկարահանման հրապարակում նույնիսկ ասել, որ տհաճ է համբուրվել իր հետ հոլովակում։

Մի անգամ Ջոշը ընկերոջ հետ երեկույթի է գնացել, որին ներկա է եղել նաև Փերին։ Երբ դերասանը ցանկացել է ընկերոջը ծանոթացնել երգչուհու հետ, վերջինս անսպասելիորեն նախկին կոլեգայի վրայից քաշել է տաբատն ու կիսավարտիքը։

«Կարո՞ղ եք պատկերացնել՝ որքան խղճուկ ու անհարմար զգացի ինձ»,- գրել է Քլոսը։