ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։

Այս անգամ եւս նա հետաքրքիր կերպար է ընտրել։ Facebook-յան էջում հրապարակված լուսանկարներում Արփինե Հովհաննիսյանը սպիտակ շապիկ է կրում եւ ջինսե ժիլետ։ Ոճային կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ խոշոր ու վառ ականջօղեր, ժամացույց եւ նուրբ վզնոց։ Նա նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ Մեկնաբանություններում Արփինե Հովհաննիսյանը կատակել է՝ գրելով. «Բա գիտեիք ամբողջ կյանքս.... ջինս չե՞մ հագել»։