Հայտնի ռեփ երգչուհի Նիկի Մինաժը սիրելիի հետ գայթակղիչ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում:

Մինաժը նկարահանվել է իր ընկերոջ՝ Քենեթ Փեթիի գրկում, որը նախկինում դատապարտված էր բռնության և սպանության համար: Աստղը նստած է թիկունքով դեպի տեսախցիկը՝ շրջվելով այնպես, որ դեմքը տեսանելի լինի:

Երգչուհին հագել է միայն բաց դեղին-կարմիր կորսետ՝ բիկինիով և բարձրակրունկ կոշիկներ: