Ամերիկացի հայտնի ֆոտոմոդել Էմիլի Ռատակովսկին մասնակցել է «Harper's Bazaar» հայտնի ամսագրի արտասովոր ֆոտոշարքին։ Դեռ երեկ մոդելը երկրպագուներին զարմացրել էր չսափրված թեւատակերի լուսանկարով, իսկ այսօր հրապարակված կադրում լուսանկարվել է թոփլես եւ  բեղերով։

Эмили Ратаковски

Հոլիվուդյան գեղեցկուհին այդ կերպ որոշել է անդրադառնալ սոցիալական կարեւոր խնդրի՝ կնոջ գեղեցկությանը։ Աշխարհում այսօր տիրում են պարտադրված կանոններ, իսկ կանայք, նրա կարծիքով, որոշակի շրջանակների մեջ են։ Էմիլին պնդում է, որ կանացիությունն ու բնականությունը յուրաքանչյուրի դեպքում անհատական են, իսկ ամենակարեւորը՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է ընտրել՝ ինչ տեսք ունենալ։