Արդեն մի քանի ամիս է, ինչ պապարացիները հանդիպում են Իրինա Շեյքին նրա մոր՝ Օլգայի ընկերակցությամբ զբոսնելիս։ Օլգան Ռուսաստանից է ժամանել դստեր մոտ, որպեսզի օգնի փոքրիկ Լեային խնամելու հարցում։

Վերջերս մոդելը մոր և դստեր հետ մեկնել է Իբիցա՝ հանգստանալու։ Հանգստի հենց առաջին օրը մոդելը և նրա դստրիկը հասցրել են ուշադրություն գրավել ոճային լողազգեստներով։ Իրինան ընտրել է գերնորաձև նեոնային բիկինի, իսկ Լեային հագցրել է կիսաշրջազգեստով վանդակավոր լողազգեստ Burberry։

Ирина Шейк, Леа де Сен Шейк Купер