Բաղադրիչներ

Ժելատին – 10 գ
Կաթնաշոռ – 150 գ
Կաթ – 150 մլ
Բանան – 55 գ
Ելակ – 55 գ
Շաքարավազ՝ ըստ ցանկության
Ջուր – 50 մլ
Պատրաստման եղանակը

Ժելատինը հալեցնել՝ ինչպես նշված է փաթեթավորման վրա:
Այնուհետև ժելատինին ավելացնել կաթ, կաթնաշոռ, շաքարավազ, խառնել բլենդերում՝ մինչև ստացվի միասեռ զանգված:
Կաղապարի մեջ լցնել ստացված զանգվածի կեսը, ավելացնել կտրատված մրգերը, լցնել երկրորդ մասը:
Մեկ օր պահել սառնարանում: