Երազում ծով տեսնելը բազմաթիվ մեկնաբանություններ ունի: Հասկանալու համար, թե ինչ է նշանակում Ձեր երազը, պետք է հիշել բոլոր դետալները և կոնտեքստը: ELLE.ru-ն ներկայացնում է տարածված մեկնաբանություններից երեքը:

Արևային ծովափ

Ամենահավանական մեկնաբանությունը մոտեցող արձակուրդն է: Կամ հիշողությունն ինչ-որ բանի մասին: Երազի ևս մեկ մեկնաբանության համաձայն՝ Դուք ենթագիտակցորեն հանգիստ եք ուզում: Այդպիսով Ձեր ուղեղն արձագանքում է ամենօրյա սթրեսին և ինքն իրեն հանգստացնում է:

Փոթորկոտ ծով կամ ցունամի

Անհանգիստ ծովը ճակատագրական փոփոխությունների նշան է, որոնց Դուք դեռ պատրաստ չեք: Եթե Դուք նավակի մեջ եք, որը խորտակում է փոթորիկը, նշանակում է՝ խնդիրներ կունենաք ծնողների հետ: Եթե Դուք հեռվից եք հետևում փոթորկին, նշանակում է՝ խնդիրները կշրջանցեն Ձեզ: Իսկ եթե ծովի ափին կանգնած հետևում եք՝ ինչպես է մոտենում մեծ ալիքը, նշանակում է՝ շատ չլուծված խնդիրներ ունեք:

Ծով, որտեղ ինչ-որ մեկն ապրում է

Խորհրդավոր հրեշները կամ դելֆինները Ձեր գաղտնի ցանկությունների խորհրդանիշներն են: Փորձեք հասկանալ, թե ինչի մասին եք երազում: