Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային կերպարում։ Կադրում հաղորդավարուհին կրում է կանաչ երանգի ամառային զգեստ։ Հրապարակմանը կից Նազենին կատարել է հետեւյալ գրառումը․ 

«Մարդ անընդհատ անհավասարակշռության մեջ է. այն հազվադեպ պահերը, երբ կյանքի ցնցումները դադարում են, դառնում ես երջանիկ, կամ... զգում ես քեզ երջանիկ, կամ... վերջապես ԶԳՈՒՄ ես ինքդ քեզ։

Մենք քիչ ենք մնում ինքներս մեզ հետ։ Այսօր փախուստի միլիոնավոր ձևեր կան, բայց արժի՞ արդյոք... Մարդ ինչքան՞ պիտի ինքն իրեն չսիրի, որ փախչի իրենից....

Երջանկության վայրկյանը հավերժության պես է. թե կարողանաս բռնել ու նրանով տարածվել՝ կանմահանաս) Անհավասարակշռության մեջ հաստատ է սիրո՛ հավասարակշռությունը, որը մի Պահի մեջ է՝ Սիրո մի ակնթարթի։  Ես սովորել եմ «բռնել» Ակնթարթը. ես երջանիկ եմ»։