Հարստանալու գաղտնիքը, որը կներկայացնենք ձեզ, բավականին ձանձրալի է, սակայն հարկ է նշել, որ սա դեռ չի նշանակում, որ այն հեշտ է։
Լրատվամիջոցները սիրում են հարստությունն ու հարուստ լինելը ներկայացնել որոշակի պատկերներով. հսկայական առանձնատներ, թանկարժեք մեքենաներ, թանկարժեք բիզնես։ Եթե դու խաբվես այս պատկերին, հարուստ լինելն անհնարին մի բան կթվա։
Սակայն իրականությունն այն է, որ շատ «հարուստ» մարդիկ նորմալ կյանքով են ապրում։ Դու ամենայն հավանականությամբ նույնիսկ չգիտես, որ նրանք հարուստ են, որովհետև չեն համապատասխանում հարստության մասին ընդունված կարծրատիպերին։
Շատ հարուստ մարդիկ ոչնչով չեն տարբերվում սովորական մարդկանցից։ Նրանք պարզապես գիտեն դրա գաղտնիքը, որը, ի հակադրություն իր արդյունավետության, այնքան էլ հաճելի ու հետաքրքիր չի թվում։
Հարստանալու գաղտնիքը
Այս գաղտնիքը նույնքան հզոր է, որքան որ ձանձրալի ու անհետաքրքիր կթվա հիմա քեզ.
Ապրել հնարավորությունների սահմանից ցածր մակարդակով
Այո՛, որքան ավելի մեծ է վաստակածիդ ու ծախսածիդ տարբերությունն, այնքան ավելի շուտ դու կտեսնես, որ բավականաչափ գումար ունես՝ կյանքդ դասավորելու համար այնպես, ինչպես մտածել ես։
Հնարավորությունների սահմանից ցածր մակարդակով ապրեը միգուցե ակնհայտ կամ ծեծված արտահայտութուն է քեզ համար։ Սակայն դա չի նշանակում, թե սա հեշտ  մի բան է։ Իրականում սա ավելի բարդ է, քան պատկերացնում ես։
Մեծ տներով ու գեղեցիկ մեքենաներով շատ մարդիկ, ում դու տեսնում ես, մեծ պարտքերի մեջ են, ինչը նշանակում է, որ նրանք խախտում են այս պարզ պայմանը։ Իրականում նրանք հարուստ չեն, այլ՝ պարտքերի մեջ։
Դժվարն այստեղ հասկանալն է, որ իրական հարստությունը չես կարող կուտակել, եթե շարունակես այս տեսակ մարդկանց օրինակին հետևել։
Իրական հարստությունը կարելի է հավաքել միայն վաստակածից ավելի քիչ ծախսեր կատարելով, նորից ու նորից, ամիս առ ամիս, տարի առ տարի։
Այո՛, սա դանդաղ ու հաստատուն գործընթաց է և, այո՛, ամենևին հաճելի չէ, սակայն սա ամենավստահելի ճանապարհն է, եթե քո առջև ֆինանսական նպաակներ կան։
Հնարավորությունների սահմանից ցածր մակարդակով ապրելու գործնական միջոցներ
Եվ այսպես, եթե գաղտնիքը հնարավորությունների սահմանից ցածր մակարդակով ապրելն է, արդյո՞ք սա նշանակում է, որ պետք է շարունակես նոր հարմարավետ բազմոցի փոխարեն հարմարվել ունեցածդ հնամաշ բազմոցին։ Սա, իհարկե, աշխատող տարբերակ է, սակայն ահա մի քանի ավելի գործնական տարբերակ.
Փորձիր նվազեցնել ամսական կոմունալ վճարումները։ Փորձիր ավելի էժան բջջային օպերատորի միանալ կամ ազատվիր կաբելից։ Տեխնոլոգիաները մեր օրերում հնարավորություն են տալիս քչով անել ավելին, ու դու կարող ես օգտվել այս հնարավորություններից։
Աշխատավարձը ստանալուն պես դրա մի մասը միանգամից առանձնացրու խնայողության համար։ Սա կստիպի քեզ բավարարվել ավելի քչով։
Փորձիր խնայվող գումարի չափն ամեն 6 ամիսը մեկ հաճախականությամբ ավելացնել 1 %-ով։ Օրացույցային հիշեցում տեղադրիր հեռախոսիդ, որը քեզ կօգնի հիշել ծրագրերիդ մասին։ Սկզբում դժվար կլինի տարբերություն նկատել, սակայն ժամանակի ընթացքում գումարն իսկապես բավականին կկուտակվի։
Բարձրացված աշխատավարձի 50 %-ն ավելացրու խնայողությանը։
Վերասահմանել հարուստ լինելը
Ամենակարևորը վերասահմանելն է այն, թե ինչ է նշանակում հարուստ լինելը։ Եթե դու հսկայական տան ու թանկարժեք մեքենայի կարիք ունես հարուստ «զգալու» համար, ապա քեզ համար այս տարբերակը չի աշխատի։ Սակայն եթե հարստությունը քեզ համար ընկերների ու ընտանիքի հետ անցկացրած ժամանակն է, ճամփորդելն ու անելն այն գործը, որը սիրում ես ու փողի համար անհանգստանալ դադարելը, ապա հնարավորության սահմաններից ցածր մակարդակում ապրելը միակ բանն է, որն անհրաժեշտ է անել։
Իրական ազատությունը կյանքում ընտրություն անելու հնարավորությունն է, որը քեզ երջանիկ է դարձնում։ Խնայողությունն ու չափավորությունը փողը քո գրպանն է դնում այնպես, որ կարողանաս ազատորեն կատարել այդ ընտրություները։