Ամերիկացի դերասանուհի, պարուհի եւ երգչուհի Ջուլիանա Հաֆը «Women's Health» ամսագրին հայտնել է, որ հետերոսեքսուալ չէ եւ ներկայացրել է պատմությունը, թե ինչպես է իր ամուսինն այդ մասին իմացել հարսանիքից մի քանի ամիս անց։

Նրա խոսքով՝ դա հեշտ չի եղել։ Նա վախեցել է, որ սիրելին չի ընդունի այդ նորությունը։ «Ես նրան ասել եմ. «Դու գիտես, որ ես ավանդական կողմնորոշում չունեմ, այնպես չէ՞»։ Եվ նա պատասխանել է. «Ներիր, ի՞նչ»»,- ասել է Հաֆը։

Սակայն խոստովանությունից հետո Ջուլիանան եւ Բրուքսն ավելի մտերիմ են դարձել։ «Ես ինձ անվտանգ եմ զգում ամուսնուս հետ խոսելուց հետո։ Ես այլեւս չեմ վախենում ասել այն, ինչ վախենում էի խոստովանել եւ չեմ ամաչում կամ մեղքի զգացում չունեմ իմ խոսքի կամ դաստիարակության համար»,- Հոֆի խոսքերը մեջբերել է «Women's Health»-ը։

Картинки по запросу Джулианна Хаф

Հաֆը հոկեյիստ Բրուքս Լայքի հետ ամուսնացել է 2017թ.-ին։ Մինչ այդ նրանք հանդիպել են երեք տարի։ Ջուլիանա Հաֆի դեբյուտը կինոյում «Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» ֆիլմի էպիզոդում էր։ Նա նաեւ նկարահանվել է «Բուրլեսկ», «Ազատները», «Թեթեւաբարո պապիկը» ֆիլմերում։ Արտիստը քանթրի երաժշտության երկու ստուդիական ալբոմ ունի։

 

 

 

 

Հետևեք NEWS.am STYLE