Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել Ռուսաստանում հայտնի հումորիստ, շոումեն Միխայիլ Գալուստյանի հետ։

«Այո, մենք ուրախ ենք ու ծիծաղում ենք: Միշտ է այդպես, երբ հանդիպում են երկու հայ, երկու դերասան, երկու հանդիսավար, կամ պարզապես երկու հարազատ հոգի։ Ոչ թե աշխատանք էր, այլ գերագույն հաճույք: Շնորհակալ եմ, Ընկեր։ Հ.Գ. Հույժ կարևոր է, որ բեմում զգալի լինի ամուր տղամարդկային ուսն ու նրբանկատությունը։ Կհանդիպենք արդեն Սոչիում»,- Instagram-ում հրապարակված լուսանկարների մեկնաբանություններում գրել է Նազենին։