Միացյալ Արաբական Էմիրությունների վարչապետ, Դուբայի շելխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, որն անցած ամիս լքել էր ամուսնուն, իր հետ ավելի քան 60 մլն դոլար վերցրել և մեկնել Մեծ Բրիտանիա՝ նոր կյանք սկսելու, հայց է ներկայացրել Լոնդոնի դատարանին, գրում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ նա խնդրում է դատարանին իր ամուսնությունը բռնի ճանաչել և իր կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգներից պաշտպանող հատուկ օրդեր արձակել: Արքայադուստրը մտադիր է նաև ստանալ երեխաների խնամակալությունը:

Ներկա պահին հայտնի չէ՝ ում անվան հետ են կապված արքայադստեր կյանքին սպառնացող վտանգները, որոնց մասին նշվում է դատական հայցի մեջ: Գործով դատական նիստերը տեղի կունենան Լոնդոնի՝ ընտանեկան գործերով գերագույն դատարանի պալատում:  

Հիշեցնենք, որ 45-ամյա արքայադուստր Հայան Դուբայի 69-ամյա շեյխից փախել էր 11-ամյա դստեր և 7-ամյա որդու հետ: