Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ ամառային կերպարը։

Isntagram-յան էջում հրապարակված լուսանկարում Մարինկան, որն այժմ հանդես է գալիս «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, հետաքրքիր նախշերով հագուստ է կրում, որը համադրել է լայնեզր գլխարկի հետ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարներն ու արտահայտիչ շպարը, որն ընդգծել է դերասանուհու գեղեցկությունը։ Մեկնաբանությունների հատվածում երիտասարդ դերասանուհին մի քանի հեշթեգ է օգտագործել՝ բարի օր բոլորին, բոլորիդ սիրում եմ, կարոտել եմ ձեզ շատ։ Երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել։