Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններով խոսելով Instagram-յան իրականությունից։

Իր միրկրոբլոգում հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին արտահայտիչ շպարով է։ «Թերթում ես Ինստագրամն ու չես հասկանում՝ ով ով է... Բոլորը բլոգեր են, մեյքափ խորհրդատու, փիլիսոփա, խոհարար, սպեկուլյանտ (այո՛,այո՛) եւ ամենասարսափելին՝ ուսուցիչ։
Սովորեցնում են՝ ինչպես ապրել, սիրել, երազել ու այդպես շարունակ... Ո՞վ կբացատրի՝ ի՞նչ է կատարվում»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է նա։