Սասեքսի դքսուհին Vogue ամսագրի լուսանկարչին արգելել է ծածկել որեւէ մեկի պեպենները ամսագրի սեպտեմբերյան համարում: Մեգան Մարքլը ամսագրի սեպտեմբերյան համարի հրավիրված խմբագիրն է: Այս մասին հայտնում է The Sun-ը:

«Դքսուհու հրահանգները շատ պարզ էին. «Ես ուզում եմ տեսնել պեպեններ»: Ինձ համար դա կարծես բաց դուռ լիներ: Ես սիրում եմ պեպեններ», պատմել է Մաքլի հետ աշխատած լուսանկարիչը՝ Պիտեր Լինդբերգը:

Vogue-ի սեպտեմբերյան համարի հյուրերից է մոդել Ադվոա Աբոան, որի դեմքը ծածկված է պեպեններով: Մարքլը միշտ էլ ցույց է տվել իր բնական դեմքը: Ինքը դքսուհին խոստովանել է, որ չի սիրում իր այն լուսնկարները, որտեղ պեպենները ծածկված են:

Ավելի վաղ, հուլիսի 29-ին հայտնի դարձավ, որ Մեգան Մարքլը դարձել է առաջին հրավիրված խմբագիրն ամսագրի 103-ամյա պատմության ընթացքում: