Կարծում էիք, որ լճի կանաչելն ամենասարսափելի երևո՞ւյթն է: Սակայն, արի ու տես, որ ոչ:

Հորմուզի նեղուցում՝ Իրանի կողքին, ջուրը դարձել է ալ կարմիր: Ոչ ոք չգիտի, թե այժմ ինչ է կատարվում Հորմուզի նեղուցի հետ: Այն վառ կարմիր գույն է ստացել, ինչն էլ մի շարք անհանգստությունների պատճառ է դարձել:

Հորմուզի նեղուցը Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև է: Այն ունի 195 կմ երկարություն, նեղուցի ամենանեղ հատվածը 54 կմ է։ Խորությունը հասնում է մինչև 229 մետրի։ Ներկա պահին նեղուցը երրորդ պետություններին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին գազ և նավթ մատակարարելու միակ ճանապարհն է:

Lloyds ծովային վիճակագրական կենտրոնի տվյալներով՝ 2006 թվականին Հորմուզի նեղուցով անցել է համաշխարհային նավթի ծովային արտահանման 33%-ը։ Եթե հաշվի առնենք նավթաարտադրանքը, ապա աշխարհի նավթի ծովային արտահանման 40%-ն անցնում է Հորմուզի նեղուցով։