Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։ Դիանան Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարկված լուսանկարում լայնեզր գլխարկ է կրում։ Նա գրեթե շպարված չէ։ «Կյանքի ամբողջ իմաստն անհայտն անդադար նվաճելն է»,- այս գրությամբ է ուղեկցվում սոցիալական ցանցում արված հրապարակումը։