Ալլա Պուգաչովան եւ Լայմա Վայկուլեն Յուրմալայում որոշել են նշել «Ռանդեվու» փառատոնի ավարտը, որը Լայման ավանդաբար կազմակերպում է ամռանը։ Երգչուհիներն ամփոփել են միջոցառման արդյունքները։ «Ամեն ինչ մոտեցավ ավարտին...»,- սկսել է Վայկուլեն։ «Վերջը նկարում է»,- շարունակել է Պուգաչովան՝ ակնարկելով իր ամուսնուն, որը կադրից դուրս է եղել։

Լայմային շփոթեցրել է Պրիմադոննայի կատակը։ Սակայն նա հավատացրել է, որ գռեհկությունը նոր միտում է։ ««Կեղտոտ» հումորը շատ նորաձեւ է»,- նկատել է Ալլան։ Նա նաեւ նշել է, որ իրենք շատ քիչ եմ խմել։ Լայմա Վայկուլեն հաստատել է. «Երբ մենք խմում ենք, չենք ուտում»։

Картинки по запросу пугачева вайкуле

Ապա Գալկինի կինը ողջույն է հաղորդել Իսրայելից առեղծվածային տղամարդու։ Լայման վրդովված հաղորդավարի հարցին ի պատասխան նշել է, որ նրա կինը նոր «երկրպագու» ունի։

Երբ ընկերուհիները կրկին սկսել են քննարկել փառատոնը, Պուգաչովան նշել է, որ ներդրել է ամբողջ հոգին։ «Տվել եմ ամբողջ հոգիս ու սերս։ Մնացել է միայն ուսը»,- հավելել է Պուգաչովան եւ ուսից գցել սպիտակ թիկնոցը։

Մաքսիմ Գալկինը հոլովակը հրապարակել է Instagram-ի իր էջում։ «Հրաշալի խուլիգաններ»,- ժողովրդական երկու արտիստների կատակներին արձագանքել է Ալիկա Սմեխովան։