Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում ռուս վաստակավոր երգչուհի Լայմա Վայկուլեի հետ հանդիպումից տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ 

«Նման մարդկանց գնահատականն է, որ ուժ է տալիս ու չի թողնում ոչ մի վայրկյան հանձնվել.... Լայմա Վայկուլե շնորհակալ եմ, որ կաք ու Ձեր արվեստով տարիներ շարունակ ոգեշնչում եք սերունդների։ Ձեր խոսքերն ու ջերմ վերաբերմունքը միշտ կհիշեմ»։