ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն առանձնանում է իր ոճային կերպարներով։ Այս անգամ եւս նա հետաքրքիր կերպար է ընտրել։

Լուսանկարները հրապարակվել են Արփինե Հովհաննիսյանի Facebook-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Արփինե Հովհաննիսյանը դեղին տաբատ է ընտրել, որը համադրել է շագանակագույն վերնաշապիկի հետ։ Նա նախապատվություն է տվել վառ աքսեսուարների՝ պայուսակ, զվնոց, ժամացույց եւ ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։