Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի եկամուտները նրա մասնավոր սեփականությունից՝ Լանքասթեր դքսությունից, մեկ տարվա ընթացքում ավելացել են միլիոն ֆունտ սթեռլինգով և կազմում են 21,7 միլիոն: Ընդհանուր առմամբ միապետուհու կարողությունը 2018/19 ֆինանսական տարում երկրին արժեցել են 67 մլն ֆունտ սթեռլինգ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ վկայակոչելով օրերս հրապարակված հաշվետվությունը:

Ինչպես հայտնի է, Լանքասթեր դքսությունը ըստ էության առևտրային կազմակերպություն է, որը պատկանում է միապետի կառավարմանը, սակայն նա իրավունք չունի դա վաճառելու, բայց կարող է ժառանգաբար փոխանցել իր իրավահաջորդին: Դքսությունը ներառում է շուրջ 18,5 հեկտար հողատարածք Անգլիայում և Ուելսում, որտեղ տեղակայված է բնակելի և առևտրային պատմական անշարժ գույք, մասնավորապես՝ «Սավոյ» հյուրանոցը և լոնդոնյան Սոմերսեթ-հաուսը: Հիմնական եկամուտները բերում են գյուղատնտեսական հանդերը և հողատարածքն ու պատմական անշարժ գույքը վարձավճարով հանձնումը, ինչպես նաև ֆինանսական ինվեստիցիաները:

Միջոցները, որոնք թագուհին ստանում է Լանքասթեր դքսությունից, մտնում են, այսպես կոչված, «գաղտնի դրամապանակ»: Այդ գումարները Եղիսաբեթ II-ն իրավունք ունի ծախսելու իր հայեցողությամբ և օգտագործելու դրանք իր ընտանիքի անդամներին աջակցելու համար: Ի դեպ, 1992-ից սկսած՝ թագուհին կամավոր վճարում է եկամտահարկ:

1in.am