20-ամյա Դիանա Շուրիգինան մասնակցել է համարձակ տեսահոլովակի նկարահանումներին։ Համացանցի «աստղը» մերկացել է մեծահասակների համար ֆիլմերի ռեժիսոր Բոբ Ջեկի նոր հոլովակում։

Դիանան շոու բիզնեսում նոր բարձունքներ է գրավում։ Բռնաբարության սկանդալից հետո հեռուստաէկրաններից հայտնի դարձած աղջիկն իրեն փորձել է նաեւ երաժշտական ասպարեզում, իսկ այժմ նա հանդես է գալիս որպես դերասանուհի։

Նա մի տեսահոլովակում է նկարահանվել, որը մինչ հրապարակվելն արդեն սկանդալային են համարել։ Նկարահանումներից արդեն մանրամասներ են հայտնի դարձել, որոնք տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում։

Սյոեն գրավիչ է, իսկ Դիանան ամբողջությամբ մերկացել է։ Կադրում նրա հետ երեւում է նաեւ շոումեն Ստաս Բարեցկին։ Ի դեպ նա հայտարարել է, որ հաճելի է Շուրիգինայի հետ աշխատելը։

 «Դիանան, ինչպես նաեւ ես դերի համար ամբողջովին մերկացել էինք։ Տեսահոլովակը նկարահանել են երիտասարդ միլիոնատերն ու սկսնակ երգչուհի Դենիսա Ռեբովան․․․ Նա միանշանակ աստղ է , սակայն դեռ չբացահայտված։ Նորմալ աղջիկ է, որը հանուն սիրո շատ բանի է պատրաստ», - հայտնում է StarHit-ը։