Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը խնդրել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափին խառնվել հիփ-հոփ երգիչ  A$AP Rocky-ի գործին, որին ձերբակալել են Շվեյցարիայում։ Համաձայն ԶԼՄ-ների՝ երաժշտի անմեղությանը հավատում է նաև քաղաքական գործիչը։

 

Ինչպես հաղորդում է TMZ-ը՝ ԱՄՆ-ի ղեկավարը ևս լավ տեղեկացված է այդ գործի մանրամասներին և նրա թիմը աշխատում է ռեփերին ազատելու ուղղությամբ, ինչին մեծապես նպաստել է աստղային զույգը։

 

Հայտնի է, որ Քանյեի խնդրանքով Քիմը կապվել է Թրափի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ, ում հետ աստղը ծանոթացել էր Սպիտակ Տանը կատարած աշխատանքների ընթացքում։

 

Այս գործով զբաղվում է նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Մարք Պոմպեոն։

Հիշեցնենք՝ հայտնի երաժիշտ  A$AP Rocky-ին  ձերբակալվել է հուլիսի 30֊ին Ստոկհոլմ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցելու համար։