Աշխատանքի ոլորտի փորձագետները խոսել են ծույլ մարդկանց համար թափուր աշխատատեղերի մասին, ուր նրանք կարող են տեղավորվել այս ամռանը, հաղորդում է UPI-ը:

Ծույլ մարդկանց համար «երազանքի աշխատատեղերի» ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է ներքնակների արտադրողներից մեկի հաճախորդներին առաջարկներ ներկայացնելը: Ընկերությունը պատրաստ է վճարել երկու ցանկացողների արտադրանքի փորձարկման և կարծիք հայտնելու համար: 30 ժամ աշխատանքի համար 10 հազար դոլարի չափով հոնորար է առաջարկվում:

Լող սիրողները կարող են իրենց փորձել լողավազանների փորձարկման մասնագետի դերում: Հանգստի համար բնակարանային բյուրոն 10.000 դոլար է առաջարկում ԱՄՆ-ի վեց լավագույն հյուրանոցներում լողավազանները փորձարկելու համար:

Նույն գումարն է առաջարկում նաև Նոր Զելանդայում գործող ընկերությունը՝ օգոստոսին երկու շաբաթով երկրում ճանապարհորդելու համար: Սակայն, այստեղ անհրաժեշտ կլինի տարբեր որակի կողիկներից պատրաստված խորոված համտեսել:

Վերջին ոչ ստանդարտ թափուր աշխատատեղն առաջարկում է գարեջուր արտադրող ընկերությունը: Ղեկավարությունն ամռան ընթացքում տարբեր միջոցառումների ժամանակ ապրանքանիշը ներկայացնող մարդ է փնտրում: