Առաջին հերթին տանք նիմֆոմանիա բառի բացատրությունը: Այն սեռական ցանկության գերբարձր աստճանն է: Նիմֆոմանիան, նույն ինքը' հիպերսեքսուալությունն արտահայտվում է մեծամասամբ դեռահասների մոտ սեռահասունության ժամանակ, բայց այն կարող է լինել նաև ցանկացած տարիքում:

Նշենք, որ նիմֆոմանիան տարածված է կանանց մոտ և այն աելի շատ ասոցացվում է սեքսուալ կապվածության հետ. Սեռական անբավարարվածություն, ակտիվություն սեռական հարաբերություններում և այլն: Ահա այսպես է այն արտահայտվում:

Նիմֆոմանիայի նեգատիվ ասպեկտները.

Շատ տղամարդիկ կարծում են, որ այս տեսակ հատկությունը կանանց մոտ դրական էերևույթ է: Իհարկե, նրանց դուր է գալիս, երբ կինը պատրաստ է ժամերով զբաղվել սեքսով և չհոգնել դրանից, բայց իրականում այն շատ ավելի խորը նյարդային խնդիրների հիման վրա առաջացած ռեակցիա է:

ԱՄենատարածված հիվանդությունը նիմֆոմանկաների մոտ նեվրոզն է, որի հիման վրա է զարգանում նմանատիպ ակտիվ սեռական ակտ ունենալու ցանկությունը: