54-ամյա մոդել, դերասանուհի Էլիզաբեթ Հարլին Լոս Անջելեսից թոփլես լուսանկար է հրապարակել: Կադրում մերկ Էլիզաբեթը լողավազանում է և մեղմ ժպտում է տեսախցիկին, գրում է Daily Mail-ը:

Լուսանկարին կից դերասանուհին գրել է, որ չի կարողացել հրաժարվել այդ փոքրիկ թուլությունից և ջրում զովանալուց:

Հիշեցնենք, որ Էլիզաբեթ Հարլին պատրաստվում է նկարահանվել Marvel-ի կոմիքսների հիման վրա էկրանավորված «Դասալիքներ» սերիալի 3-րդ եթերաշրջանում` մարմնավորելով Մորգան Լե Ֆեյ չարագործ կախարդին: