Վերջին օրերին համացանցում նոր թափ է հավաքում սմարթֆոնների համար նախատեսված FaceApp հավելվածից օգտվողների թիվը։ Facebook և Instagram սոցիալական ցանցերում պարբերաբար հայտնվում են «ծերացած» մարդիկ, որոնց թվում քիչ չեն նաև ճանաչված անձինք:

Դերասան Անդրանիկ Հարությունյանը «ծերացել» է Instagram-ի իր էջում:

«Ոնց են անցնում տարիները»,- լուսանկարին կից գրել է նա:

 

Դերասան Վահե Զիրոյանը նույնպես միացել է այս ֆլեշմոբին:

«Ծերություն, բայց ուրախություն», - լուսանկարը մեկնաբանել է նա:

 

Դերասան Գրիգոր Դանիելյանը Instagram-ի իր էջում հրապարակած լուսանկարին կից գրել է. «Ծերունին»:

 

 

Women's Club-ից հայտնի Գրիգ Գևորգյանը ևս ծերացել է: Instagram-ի իր էջում նա նոր լուսանկար է հրապարակել:

«Ասեցի անեմ, որ հանկարծ չասեք հետամնաց եմ», - լուսանկարին կից գրել է Գրիգը: