Օրալ սեքսի հաճույքներից մարդկությունն օգտվում է դեռ շատ վաղ, անտիկ շրջաններում: Հին մերձավոր Արևելքի բնակիչները բացահայտել են օրալ սեքսը' հետևելով բազմացման շրջանում կենդանիների սիրային խաղերին: Կաթնասուն կենդանիները սիրային խաղերի ընթացքում հաճախակի լիզում են միմյանց սեռական օրգանները: Այսպես, բնության մեջ կենդանիների պահվածքի դիտարկումներն իրենց ներդրումն ունեցան սիրո արվեստի զարգացման մեջ:

Օրալ սեքսը բավականին տարածված է եղել Հին Հռոմի և Հունաստանի հեթանոսական մշակույթում: Սեքսի այս ձևի մասին բազմաթիվ պոեմներ են գրել ժամանակի հույն և հռոմեացի պոետները:

Միջին դարերում օրալ սեքսը որակվել է որպես սոդոմիտություն, որը կիրառողները դաժան պատժի էին ենթարկվում:

Ամենից վաղ, սակայն, օրալ սեքսը լայն տարածում է ունեցել Հնդկաստանում: Հանրահայտ «Կամասուտրա» գրքում, որը գրվել է մեր թվարկությունից մոտ 300 տարի առաջ և համարվում է սեքսով զբաղվելու մասին ամենամեծ ուսումնական ձեռնարկը, օրալ սեքսին մի ամբողջ գլուխ է նվիրված: Այստեղ ասվում է, որ Հնդկաստանում օրալ սեքսը տարածված է եղել հատկապես տերերի և իրենց ծառաների միջև:

Հյուսիսային Աֆրիկայում օրալ սեքսը գրեթե համատարած է եղել, այն համարում էին հաճույքի շատ ավելի մեծ աղբյուր, քան պարզապես ավանդական սեռական հարաբերությունը:

Օրալ սեքսը հատկապես տարածված է եղել Թուրքիայում և Արաբական երկրներում, սակայն այստեղ այն ավելի շատ հոմոսեքսուալ բնույթ է կրել:

Ժամանակակից աշխարհում օրալ սեքսը տարածում է գտել գրեթե բոլոր ժողովուրդների սեռական հարաբերությունների մշակույթում: