Իսպանիայում բավական հայտնի է վտանգավոր տեսարժան վայր համարվող Մոնտե Նեմե թունավոր լիճը: Չնայած արևադարձային Մալդիվները հիշեցնող ջրի գույնի, բժիշկները կտրականապես դեմ են դրանում մարդկանց լողալուն: 
Բանն այն է, որ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազների տարիներին Մոնտե Նեմեն վոլֆրամի հանքավայր է եղել: Այսինքն ներկայիս լազուրե լիճը ոչ այլ ինչ է, քան վոլֆրամի ու կապարի հանքի վրա առաջացած ջրային զանգված: Հենց այդ մետաղների ու ջրի միախառնման արդյուքնում է լիճն այդ գույնը ստացել:
Մարդկանց մի մասն այստեղ գալիս է գեղեցիկ լուսանկար անելու, մյուսները, կրկին լավ լուսանկարի համար, մտնում են լիճը լողալու: Ջրի հետ կարճատև շփումը կարող է մաշկի և աչքերի քոր առաջացնել, խնդիրներ մարսողության հետ, ստտխառնոց ու ալերգիա: Երկար և պարբերաբար ջրում գտնվելը առողջության հետ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, ընդհուպ մինչև տանջալից մահ: