«Կամասուտրա»-ն ոչ միայն գիրք է, այլեւ սիրո եւ էրոտիկ ցանկությունների մի ամբողջ գիտություն, որը հատուկ տեղ է ունեցել հին Հնդկաստանում: Տղամարդու եւ կնոջ հարաբերություններում ինտիմ կյանքը կարեւորագույն նշանակություն ունի, որտեղ նույնպես կանոններ եւ նրբություններ կան:

Ինտիմ հարաբերությունները միօրինակություն չեն ընդունում: Սեքսոլոգների հավաստմամբ, տարբեր սեքսուալ դիրքերը թույլ կտան բազմազան, ավելի հարուստ եւ հագեցած դարձնել ինտիմ հարաբերությունները:

Տարբերակների բազմազանությունը հնարավորություն կընձեռի ընտրել հենց այն, ինչն առավելագույնս հարմար կլինի զուգընկերներից յուրաքանչյուրին՝ նրա ֆիզիկական եւ անատոմիական կառուցվածքին համապատասխան: Մարդկային մարմնի հնարավորությունները թույլ են տալիս ամենատարբեր սեքսուալ դիրքեր ընտրել: