Արդեն երկու հաղորդում է, ինչ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Women’s Club նախագծում դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը չի ներկայանում։  Այս մասին գրում է ArenaNews․am կայքը։

Շուրջ մեկ տարի կանանց ակումբում հանդես գալուց հետո պարզվում է՝ Անահիտը լքել է նախագիծը՝ զբաղվածության պատճառով․ «Բոլորն էլ գիտեն, որ մեծ ընտանիք ունեմ, 4 բալիկ եմ մեծացնում, իսկ ակումբային զբաղվածությունս շատ մեծ էր ու ժամանակատար՝ գիշերային փորձեր, առանձին պարի փորձեր․․․Իհարկե, ցավով եմ նշում, բայց հասկացա, որ այլևս չեմ կարողանում համատեղել»,-մեզ հետ զրույցում պարզաբանեց դեասանուհին։

Հարցին՝ կշարունակի՞ հեռուստադիտողը նրան տեսնել «Շանթ»-ի մյուս հաղորդումներում, Անահիտը պատասխանեց․ «Մյուս զբաղվածություններս կմնան նույնը․ «Առավոտը Շանթում»-ի նկահարանումներն առավոտյան են, թատրոնում փորձերը ցերեկային են, այնպես որ հեշտ է համատեղել․ շարունակում եմ մնալ մեր հրաշալի ալիքում՝ «Շանթ»-ին հավատարիմ, հեռուստադիտողին հավատարիմ»։

ArenaNews.am