Սուպերմոդել Հայդի Քլումը գաղտնի ամուսնացել է իր սիրեցյալ՝ Tokio Hotel խմբի կիթառահար Թոմ Կաուլիցի հետ: Այս մասին հայտնում է TMZ-ն' հղում անելով սեփական աղբյուրներին:

 Սա մոդելի երրորդ ամուսնությունն է, իսկ նրա ընտրյալի՝ երկրորդ։

Ըստ տվյալների' զույգը իրենց հարաբերություններն օրինականացրել է դեռևս փետրվարին: Հարսանիքն էլ իբրև տեղի է ունեցել փետրվարի 22-ին: Այդ օրը նրանց նկատել էին ժամանցի վայրերից մեկում և կարծել, որ նրանք տոնում են իրենց հարաբերությունների տարելիցը։

Ավելի վաղ մոդելը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ փետրվարի 22-ը իր և Թոմի համար յուրահատուկ ամսաթիվ է՝ այդ օրը նրանք հանդիպել են: