38-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կրկին պլագիատի հետ կապված սկանդալի կենտրոնում է։ «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի աստղին մեղադրում են արեւապաշտպան ակնոցի մոդելը կրկնօրինակելու մեջ։

Инстадива попала в модный скандал

 

Diet Prada-ի բացահայտողները աստղին մեղադրել են նրանում, որ նա կրկնօրինակել է Emilio Pucci ակնոցի մոդելը, որով նախորդ տարի ներկայացել է հանրությանը եւ նույնական ակնոց թողարկել Carolina Lemke ապրանքանիշի հետ համատեղ։ Ֆոտոկոլաժը, որում ներկայացված են Քիմի գովազդային արշավի լուսանկարը եւ Emilio Pucci ակնոցով նրա կերպարը, խոսում է ամենի մասին։

Разоблачающий Ким Кардашьян коллаж (слева - очки Emilio Pucci)

 

«Քիմ Քարդաշյան, լավ չէ օգտագործել ուրիշի անունը եւ որոշակի նմանությունն ավելի էժան ապրանքանիշերի առաջխացաման համար, ինչի մասին վկայում է քո հաղթանակը Missguided-ի նկատմամբ, բայց լա՞վ է օգտագործել սեփական անունը։ Զվարճալի է՝ ինչպես է Emilio Pucci- SS17 ակնոցը, որը դու կրել ես 2018թ.-ի օգոստոսին, հայտնվել Carolina Lemke Berlin-ի հետ համատեղ հավաքածուում, որը թողարկվել է այս տարվա ապրիլին։ Երկերեսանիություն՝ ամբողջ գեղեցկությամբ»,- գրել են էջի հեղինակները։

 

Diet Prada-ն նկատի ունի Misguiede ապրանքանիշի հետ կապված գործը, որից Քարդաշյանը վերջերս դատարանի միջոցով 2,7 մլն դոլար է ստացել այն բանի համար, որ նրանք կրկնօրինակել են հագուստը Քիմի՝ հանրությանը ներկայանալուց հաշված րոպեներ անց։ Քարդաշյանը դեռեuս ոչ մի կերպ չի արձագանքել սրան։