(1) Հոնքերի արանքում գտնվող խալ, այսպես կոչված Շիվայի աչք. այդպիսի խալ ունեցողն օժտված է շատ բարձր ինտուիցիայով, հրաշալի բանականությամբ եւ միստիկ գիտելիքների ծարավով:

(2) Աչքի աջ անկյունում. նման խալ ունեն խանդոտ, կրքոտ եւ հեշտորեն գրգռվող մարդիկ:

(3) Աջ այտին. սովորաբար բանաստեղծական էությամբ մարդիկ են, որոնք հակված են մտավոր մասնագիտություններ ձեռք բերել:

(4) Աջ աչքի տակ. այդ տեղում խալ ունեցողներն աշխարհում ամենասիրառատ մարդիկ են: Նրանց մեջ սերը երբեք չի մարում եւ նրանք մինչեւ վերջին օրը պատրաստ են իրենց երկրորդ կեսին սեր նվիրել:

(5) Քթարմատի աջ կողմում' աչքի անկյունի մոտ. նման խալով մարդիկ, որպես կանոն, սիրում են կարճաժամկետ սիրավեպեր ունենալ եւ հաճախ փոփոխական անհատներ են:

(devil) Քթարմատի վրա. նման մարդիկ ճանապարհորդությունների հանդեպ հսկայական կրքով են օժտված, մեծ երեւակայողներ են եւ արվեստի սիրահարներ:

(7) Քթի ձախ կողմում, աչքի անկյունի մոտ. նման խալ ունեցողներն անընդհատ անհիմն խանդում են եւ իրենց էությամբ եսակենտրոն են:

(music) Աչքի ձախ անկյունում. նման խալով մարդիկ չեն կարող հանգիստ ապրել, նրանց մշտապես նոր զգացողություններ են պետք արդեն կայացած ամուսնության մեջ:

(9) Ձախ աչքի վրա' ձախ կողմից. տեղադրությունը հուշում է, որ մարդն ինչ-որ հոգեբանական ճնշվածություն է զգում, որը, ընդ որում, սեփական մեղքով է առաջացել:

(10) Անմիջապես ձախ աչքի վերեւում. անորսալի զգայականություն, ապրումներով հարուստ ամուսնական կյանք ունեն:

(11) Քթի ծայրին. շատ բարդ անձինք են: Սիրում են ամեն ինչ բարդացնել, հատկապես' սիրային հարաբերությունները, արգելված բանը չեն շրջանցի:

(12) Դիմային ոսկրի կենտրոնում, որը ցցվում է աչքի տակ (աջ կողմից). նման մարդն ամբողջությամբ կրքին է տրվում, սիրում է խճճված կապեր:

(13) Աջ այտին. նման խալ ունեցողները մշտապես վեճերի մեջ են հայտնվում, որոնց հետեւում են արագ հաշտությունները: Նախապատվությունը տալիս են մարմնական սիրուն, քան պլատոնականին:

(14) Աջ քթանցքի տակ. մեծ խելք ունեն, բայց միաժամանակ անսովոր ճակատագիր:

(15) Վերին շուրթի կենտրոնի փոսում. նման խալ ունեցողները ճանապարհորդելու, անկախ լինելու սիրահարներ են եւ սիրում են հաճույք ստանալ:

(16) Ձախ կողմում շուրթի վրա (որտեղ սովորաբար աղջիկները ծակում են շուրթը եւ օղ են անցկացնում). նման մարդիկ շատ առատաձեռն են, հավատարիմ եւ տենչում են մայր դառնալ:

(17) Քթի ձախ կողմումը. մարդիկ գայթակղելու ապշեցուցիչ կարողություն ունեն, դեմ չեն սկանդալ սարքել կամ էլ ցնցող պահվածք դրսեւորել: Բազմազանություն են սիրում: Բայց երբ ամուսնանում են, անմիջապես շատ լուրջ են դառնում:

(18) Շուրթի վերեւի մասում'աջ կողմում (որտեղ աղջիկներն ամենից հաճախ ծակում են շուրթը եւ օղ են անցկացնում) երեւակայություն ունեցող ինքնատիպ մարդիկ են: Շատ զգայուն են:

(19) Աջ կողմից. շուրթերի անկյունից մի քիչ ներքեւ. տենչում են միակը լինել եւ մեծ սեր ունենալ:

(20) Խալի այդ տեղադրությունը սովորաբար հաճախակի դեպրեսիաներ եւ հոգեբանական ճնշվածություն է մատնանշում:

(21) Դիմային ոսկրի կենտրոնում, որը ցցվում է աչքի տակ (ձախ կողմից). խճճված կապերի եւ սիրային հարաբերություններում փոփոխականության սիրահարներ են:

(22) Ձախ կողմում շուրթից մի քիչ վեր. տվյալ խալն ունեցողները չափազանց սիրում են մանիպուլյացիայի ենթարկել ուրիշի գեղեցկությունը: Դա հաճախակի դավաճանությունների է հանգեցնում:

(23) Ձախ այտոսկրին. տվյալ խալն ունեցողներին կարելի է նախանձել, որովհետեւ նրանց գլխում մշտապես կարգ ու կանոն է եւ հովվերգություն: Ամեն ինչ դրված է իր տեղում, ոչ մի քաոս չկա: Նման մարդիկ ի վիճակի են հավասարաչափ զարգանալ ինչպես հոգեւոր, այնպես էլ ֆիզիկական առումով:

(24) Ստորին շուրթի տակ. փխրուն հոգեբանությամբ մարդիկ են:

(25) Կզակին. որպես կանոն, ավանդական ընտանիք ունենալ ցանկացող մարդիկ են: Հավասարակշռված, հանգիստ կյանքի սիրահար: Պահպանողական են իրեն հայացքներում:

style.news.am