41-ամյա հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան ամառային արձակուրդն անցկացնում է Հարավային Կորեայում։ Աստղը երկրպագուներին մանրամասն պատմում է հանգստի մասին եւ ցույց տալիս ամենահետաքրքիր տեսարժան վայրերը։ Այսօր նա երկրպագուների համար վիդեոէքսկուրսիա է կազմակերպել սեքսի ու առողջության թանգարանում։

Анфиса Чехова в Южной Корее

 

Հանուն դրա Չեխովան եւ նրա ընկերուհին մեկնել են Ջիջու կղզի։ «Անձրեւ է տեղում, սակայն այնքան գեղեցիկ է, որ կարելի է ներել ամեն ինչ»,- Instagram-ի Stories բաժնում պատմել է Անֆիսան։ Հեռուստահաղորդավարուհին զբոսնել է այգում, որտեղ արտասովոր քանդակներ են առկա. դրանք սիրո ակտեր են պատկերում։ «Ինձ այստեղ շատ է դուր գալիս»,- հայտնել է աստղը։

 

Анфиса Чехова в Южной Корее

Խաղարկային լուսանկար ստանալու համար Չեխովան նստել է արձաններից մեկի ծնկներին ու համբույր ձեւացրել։ «Հանգիստ, հանգիստ։ Ես այստեղ չեմ միավորվել Կորեայի ոսկե տղամարդու հետ, ես պարզապես գնացել եմ Jeju Loveland սեքսի եւ առողջության թանգարան»,- կատակել է նա։

 

 

style.news.am