Դոմենիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբանան սիրում են էքսպերիմենտներ անել իրենց կուտյուրային ցուցադրությունների վայրն ընտրելիս:

Այս անգամ Dolce & Gabbana Alta Moda-ն անցավ Սիցիլիա կղզում, աստվածուհի Կոնկորդին նվիրված տաճարում: 125 կուտյուրային զգեստ՝ հին հունական և հռոմեական աստվածուհիների ոգով, պրինտեր՝ իտալական Վերածնունդի նկարների տեսքով:

Դիզայներները ստեղծել էին միֆական կերպարներ՝ շքեղ, խորհրդավոր , այնպես, ինչպես սիրում է Dolce & Gabbana լեգենդար նորաձևության տունը: